Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.07.2013 | 12:04

ՈՒրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը` հեծած էշի, էշի քուռակի վրա։ Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները` Երուսաղեմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակվի, և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրա` ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։


Զաքարիայի մարգարեությունը 9. 9-10

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ